Եմենի Ադեն քաղաքում ապստամբները գրավել են նախագահի նստավայրը

10:17     2 ապրիլի, 2015

Շիա ապստամբները գրավել են Եմենի հարավային Ադեն քաղաքում գտնվող նախագահի նստավայրը: Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, շենքի համար ընթացած բախումների ժամանակ զոհվել է 15 մարդ:

«Ապստամբները վերահսկողություն են սահմանել նախագահի նստավայրի նկատմամբ, բախումները շարունակվում են: Մարտերին մասնակցում են նաև քաղաքացիական անձինք, որոնք լսելով երկրի ԱԳ նախարարի կոչը՝ դուրս են եկել քաղաքը պաշտպանելու ու նստավայրի վերահսկողությունը վերադարձնելու»,- հաղորդել է լրատվամիջոցի աղբյուրը:


© armedia.am