Վիրահայոց թեմի առաջնորդը Իլիա 2-րդ պատրիարքին է ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագրերը

10:35     2 ապրիլի, 2015

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ու Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը Թբիլիսիի Պատրիարքարանում քննարկել են ինչպես հայ-վրացական կրոնական խնդիրները, այնպես էլ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, հաղորդում է «Արմենպրես» գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Վազգեն սրբազան Միրզախանյանը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված համայնքային ծրագրերը ներկայացնելուն զուգահեռ պատրիարքին է փոխանցել Վրաստանի հայ հավատացյալների անունից խնդրանք-առաջարկ՝ կապված Մեծ Եղեռնի նահատակների հիշատակի ոգեկոչման հետ:


© armedia.am