Անվանի չին դերասան Ջեկի Չանի մասնակցությամբ չին-հնդկական «Կունգ-ֆու յոգա» (Kungfu Yoga) առաջին համատեղ ֆիլմը ստեղծելու մասին պայմանավորվածությունները եղել են դեռ անցյալ տարվա սեպտեմբերին` ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի` Հնդկաստան կատարած այցի ժամանակ, հաղորդում է informing.ru-ն:
Ֆիլմի սյուժեն և դուրս գալու ամսաթիվը դեռ գաղտնի են պահվում: Միայն ասվում է, որ նկարահանումները կարող են սկսվել այս տարվա աշնանը: