Վերմոնթի խորհրդարանը Հայոց ցեղասպանության բանաձև է վավերացրել

12:17     2 ապրիլի, 2015

ԱՄՆ-ի Վերմոնթ նահանգի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է վավերացրել:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ՝ նահանգային խորհրդարանի նիստին մասնակցել և ելույթներ են ունեցել գրողներ Քրիս Բոհջալյանը և Դանա Ուոլրաթը:

 «Ասպարեզ» պարբերականը հիշեցնում է, որ Վերմոնթի նահանգապետ Ջեյմս Դագլասը համապատասխան հայտարարությամբ 2004 թվականի ապրիլի 24-ը հռչակել էր Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օր:  


© armedia.am