Սինայի ճանապարհային երկու անցակետերի վրա ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է 5 և վիրավորվել 11 եգիպտացի զինծառայող։ Այս մասին հայտնում է BBC-ին՝ հղում անելով եգիպտական իշխանություններին։
Վերջին երկու տարիների ընթացքում Սինայի տարբեր հատվածներում պարբերաբար բախումներ են տեղի ունենում իսլամիստների և կառավարական զորքերի միջև։
2013թ․ Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիին իշխանությունից հեռացնելուց հետո Սինայի թերակղզին վերածվել է իսլամական խմբավորումների և եգիպտական նոր իշխանությունների առճակատման գլխավոր օջախի։