Կիպրոսի խորհրդարանում միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Կիպրոսի հայ պատգամավոր Վարդգես Մահտեսյանի գրասենյակից:
Քվեարկությունը տեղի է ունեցել ապրիլի 2-ին` րոպեներ առաջ:
Կիպրոսում ցեղասպանությունը ժխտողները կպատժվեն հինգ տարվա ազատազրկմամբ և կվճարեն տուգանք 10000 եվրոյի չափով: Կիպրոսը Եվրոպայում 4-րդ պետությունն է Հունաստանից, Սլովակիայից և Շվեյցարիայից հետո, որ քրեականացնում է Հայոց ցեղասպանության ժխտումը:
Այս օրերին պաշտոնական այցով Կիպրոսում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը: