Հայ և ռուս օդաչուները զորավարժություններ են իրականացնում

16:00     2 ապրիլի, 2015

Ռուսաստանյան զինված ուժերի՝ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ավիացիոն խմբի օդաչուները հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակներում 4-րդ սերնդի ՄիԳ-29 կործանիչների օդաչուների հետ վարժանքներ են անցկացնում «Ալագյազ» և «Կամխուդ» զորավարժարաններում, հայտնում է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը, հայտնում է Razm.info-ն:

Զորավարժություններին մասնակցում են ռազմաօդային ուժերի  և սպասարկման անձնակազմի շուրջ 100 զինծառայող ու 30 միավոր զինտեխնիկա: Եռօրյա զորավարժության ընթացքում ՄիԳ-29 կործանիչները պետք է ապահովեն օդային անվտանգությունը, ինչպես նաև վնասազերծեն պայմանական հակառակորդի օդային օբյեկտները, այդ թվում՝ ռմբակոծիչները, թևավոր և բալիստիկ հրթիռները:

Զորվարաժությունների արդյունքում ՄիԳ-29 կործանիչների երիտասարդ օդաչուներից լավագույնները թույլտվություն կստանան ԱՊՀ միացյալ հակաօդային համակարգի շրջանակներում իրականացնել ՀՀ օդային տարածքի մարտական հերթապահություն:

Նշենք, որ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազան Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կազմում է։ Ավիաբազան մարտական հերթապահություն է կրում ԱՊՀ անդամ պետություների Միացյալ ՀՕՊ համակարգի կազմում։

ԱՊՀ միասնական ՀՕՊ համակարգը ստեղծվել է դեռևս 1995-ի փետրվարին՝ ԱՊՀ 9 պետությունների միջև կնքված պայմանագրով։ Ուկրաինան և Ուզբեկստանը հետագայում սկսել են Ռուսաստանի հետ համագործակցել միայն երկկողմ հիմունքներով։ Ներկայումս համակարգի մաս են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Թուրքմենստանը։


© armedia.am