Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հանդիպել են Թբիլիսիում

16:30     2 ապրիլի, 2015

Վրաստանի «Թբիլիսի Մարիոթ» հյուրանոցում ընթանում է Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը:

Երեք երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն իրենց հանդիպումը սկսել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի քննարկումով: Հանդիպման ընթացքում նախարարները շեշտել են, որ եռակողմ համագործակցությունն ուղղված է տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը:

Հանդիպման շրջանակներում Մանդիա Ջանելիձեն, Իշմեթ Իլմազը և Զաքիր Հասանովը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարները: Հատուկ ուշադրություն է դարձվել ռազմական կրթության ոլորտում համագործակցության խորացմանը:

Վրաստանի պաշտպանության նախարարի կողմից առաջարկվել է Սաչխերե լեռնային պատրաստության դպրոցում անցկացնել վրացի, ադրբեջանցի և թուրք զինվորականների լեռնային պատրաստություն վարժանքներ:

Հանդիպման արդյունքների հիման վրա նախատեսվում է համատեղ հայտարարություն: 


© armedia.am