ԱՄՆ Ջորջիա նահանգի ներկայացուցիչների պալատը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և ընդունել H.R. 904 բանաձևը, հաղորդում է «Արմենպրես» գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ Հայ դատի գրասենյակի ֆեյսբուքյան էջը:
Ջորջիա նահանգի ընդունած բանաձևով ապրիլի 24-ը Ջորջիայում հռչակվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: