2070թ-ին մուսուլմաններն իրենց թվաքանակով կգերազանցեն քրիստոնյաներին

09:57     3 ապրիլի, 2015

Pew Research Center հետազոտական կենտրոնն իրականացված վերջին հետազոտության արդյունքների հիման վրա հրապարակել է զեկույց՝ 2070թ-ին աշխարհում տարբեր կրոնների հետևորդների թվաքանակի վերաբերյալ: Ըստ զեկույցը՝ 2070թ-ին կավարտվի աշխարհում Քրիստոնեության գերակայության շրջանը, քանի որ մուսուլմաններն իրենց քանակով առաջ կանցնեն քրիստոնյաներից:

Ըստ ուսումնասիրության արդյունքների՝ մուսուլմանների շրջանում ծնելիության մակարդակն ավելի բարձր է, քան մյուս կրոնների հետևորդների մոտ:

Հայտնի է, որ բնակչության մակարդակը չի փոփոխվում, երբ ծնելիության մակարդակը մեկ կնոջ հաշվով հավասար է 2.1-ի: Այժմ հուդաիզմի և հինդուիզմի հետևորդների շրջանում ծնելիության մակարդակը 2.5 է, քրիստոնյաների մոտ՝ 2.7, իսկ մուսուլմանների մոտ՝ 3.1: Եթե 2010թ-ին քրիստոնյա էր մոլորակի բնակչության 31.4%-ը, իսկ Իսլամ էր դավանում 23.2%-ը, ապա ծնելիության այս տեմպերի պահպանման դեպքում 2070թ-ին Իսլամի հետևորդներն իրենց թվաքանակով կգերազանցեն քրիստոնյաներին:

Փորձագետների կարծիքով ժամանակի ընթացքում Քրիստոնեությունն իր գերակա դիրքը կզիջի այնպիսի երկրներում, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ավստրալիան: Ընդ որում, Եվրոպայի իսլամիզացիան կհանգեցնի կրոնական հիմքով հակամարտությունների աճի:


© armedia.am