Վթար Օխոտի ծովում. 13 հոգու ճակատագիրն անհայտ է

11:20     3 ապրիլի, 2015

Նախօրեին Օխոտի ծովում տեղի ունեցած վթարի հետևանքով դեռևս 13 անձանց ճակատագիրը հայտնի չէ, որոնողական աշխատանքները շարունակվում են:

Որոնողական աշխատանքների արդյունավետության բարձրացման համար Սախալին է ժամանել Բե-200 ջրային ինքնաթիռը:

Հինգշաբթի գիշերն Օխոտի ծովում՝ Մագադանից 300 կիլոմետր հեռավորության վրա, վթարի է ենթարկվել «Հեռավոր Արևելք» ձկնորսանավը: 132 ձկնորսներից կազմված անձնակազմից 81-ը ռուսներ էին, 51-ն այլ ազգերի ներկայացուցիչներ:

 Նախնական տվյալներով կա 56 զոհ, 13-ը համարվում են անհետ կորած: Զոհվածների և անհետ կորածների թվում կա 4 ուկրաինացի, 18 Մյանմայի քաղաքացի, 1 լատվիացի, 1 մոլդովացի և Վանուատուի 4 քաղաքացի, հաղորդում է ՌԻԱ-Նովոստին:

Ձկնորսների բարեկամներին Սախալին տեղափոխելու համար հատուկ չվերթներ են կազմակերպվել: Բոլոր տուժածներին շրջանային բյուջեից փոխհատուցում կտրամադրվի: Բոլոր ընտանիքների հետ անհատական աշխատանք կտարվի՝ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար: 


© armedia.am