Ղազախստանում ռուսական կաթնամթերքի մեջ վտանգավոր բակտերիաներ են գտել: Այդ մասին հաղորդում է Ղազախստանի էկոնոմիկայի նախարարության սպառողների իրավունքների պաշտպանության կոմիտեի մամլո ծառայությունը:
Կատարվել է 337 ապրանքատեսակների հետազոտություն: Մասնավորապես, վտանգավոր բակտերիաներ (бактерии «кишечной палочки») են հայտնաբերվել «Ламбер» պանրում: «Сливочки сгущенные с сахаром Славянские» արտադրանքում, ինչպես նաև «Главпродукт» խտացրած կաթում գրանցվել է մեզոֆիլ աէրոբ և ֆակտուլատիվ անաէրոբ միկրոօրգանիզմների շատ բարձր քանակ: Այս մասին հաղորդում է RosBalt-ը:
Խախտումներ են գրանցվել նաև այլ կաթնամթերքներում:
Արդյունքում, խանութներից առգրավվել է 2 տոննա 529 լիտր կաթնամթերք:
Հիշեցնենք, որ մարտի 31-ին ղազախական խանութներից և պահեստներից սկսեցին առգրավել նաև ռուսական արտադրության մսամթերքը, որը ճանաչվեց ղազախական պետական չափանիշներին չհամապատասխանող: