Ուկրաինայի Գերագույն Ռադայում ապրիլի 3-ին 2530 համարի տակ գրանցվել է «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» անունը կրող որոշման նախագիծ:
Ինչպես նշված է ուկրաինական խորհրդարանի պաշտոնական կայքում, օրինագծի նախաձեռնությամբ հանդես է եկել ինքնառաջադրված ազգային պատգամավոր, «Վիդրոդժենյա» պատգամավորական խմբի անդամ Վիտալի Բարվինենկոն: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս Ուկրաինան»:
1965թ. սկսած՝ Հայոց ցեղասպանությունը, համաձայն միջազգային իրավունքի, ճանաչել եւ դատապարտել են ՄԱԿ-ը, Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը, 21 պետություն եւ 7 երկիր՝ մասամբ, տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով (այդ թվում՝ Ուկրաինան):