Ապրիլի 3-ի առավոտյան` ժամը 04:40-ին, հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում՝ Արցախի հարավային ուղղությամբ, հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման գործողություն` օգտագործելով հակահետևակային ականազերծման կայանք:
Պաշտպանության բանակի դիրքապահների գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել: Միջադեպի մանրամասները ճշտվում են:
ՊԲ-ի կողմից կորուստներ չկան: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ Պաշտպանության բանակի կայքը: