ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը գրանցել է նոր առավելագույն ցուցանիշ՝ 76%: Նման արդյունք է արձանագրվել «Հասարակական կարծիք» հիմնադրամի կողմից անցկացված հարցման արդյունքում:
Ըստ ուսումնասիրությունների արդյունքների՝ Պուտինի օգտին պատրաստ է քվեարկել ռուսաստանցիների 76%-ը: Համեմատության համար նշենք, որ նույն ցուցանիշը այս տարվա հունվարին կազմում էր 70%:
Մյուս քաղաքական գործիչները զգալիորեն զիջում են նախագահ Պուտինին: Ըստ հարցման արդյունքների, եթե ընտրությունները նախատեսված լինեին առաջիկա կիրակի օրը, ապա Վլադիմիր Ժիրինովսկու օգտին կքվեարկեր բնակչության 4%-ը, կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգյանովի օգտնին՝ 3%-ը, իսկ գործարար Միխայիլ Պրոխորովի օգտին՝ 1%-ը:
Հարցվածների 8%-ը խոստովանել է, որ քվեարկության չէր գնա, իսկ 6%-ը դժվարացել է տալ պատասխան:
Հարցումը անց է կացվել մարտի 28ից-29ը ՌԴ 64 սուբյեկտներում՝ 3000 քաղաքացու մասնակցությամբ: