Որոնողական աշխատանքները դեռ արդյունք չեն տվել

11:19     4 ապրիլի, 2015

Այսօր կվերսկսվեն Օխոտի ծավում կործանված ձկնորսանավի  13 անհետ կորած անձնաց որոնողական աշխատանքները։ Երկու օրվա ընթացքում զննման է ենթարկվել մոտավորապես 16 հազ քառ կմ տարածք։

Ակնկալվում է, որ այսօր որոնողական աշխատանքներին օդից կմիանան ջրային օդանավ Բե-200-ը և Մի-8 ուղղաթիռը, հաղորդում է ՌԴ ԱԻՆ-ը։

«Հեռավոր Արևելք» նավը վթարի է ենթարկվել հինգշաբթի գիշերն Օխոտի ծովում։ Նավի վրա եղել է 132 հոգի։ Ըստ վերջին տվյալների, փրկվել են 63 ձկնորսներ, 56 հոգի մահացել է, 13-ը շարունակում է անհետ կորած համարվել։ 


© armedia.am