ՌԴ-ն հայտարարել է ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստ հրավիրելու որոշման մասին՝ Եմենում տիրող հումանիտար իրավիճակը քննարկելու նպատակով։
Քննարկման հիմնական հարցը լինելու է Եմենի ուղղությամբ կոալիցիայի օդային հարվածների պարբերաբար և պարտադիր դադարեցման անհրաժեշտությունը, այսպես կոչված «հումանիտար դադարների» ապահովումը։
Ակնկալվում է, որ նիստը կգումարվի շաբաթ օրը Նյու Յորքի ժամով 11։00 (18։00 ըստ Մոսկվայի)՝ փակ ռեժիմով։
Եմենում արդեն մեկ շաբաթ է շարունակվում է ռազմական օպերացիան։ Նախագահ Մանսուր Հադիին հավատարիմ ուժերը Սաուդյան Արաբիայի և Պարսից Ծոցի այլ երկրների աջակցությամբ փորձում են վերականգնել վերահսկողությունը երկրի տարածքի մեծ մասի նկատմամբ։