Տիմոշենկոն առաջարկել է փակել «Նավթագազը»

13:59     4 ապրիլի, 2015

Ուկրաինայի Գերագույն Ռադայի «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար, պատգամավոր Յուլյա Տիմոշենկոն կոչ է արել լուծարել «Նավթագազ» ընկերությունը, հաղորդում է BMF.ru-ն։

 Նրա կարծիքով՝ ընկերությունն ավելորդ «վայր» է, որտեղ ծաղկում է կոռուպցիան։ Այդ մասին նա հայտարարել է «Шустер LIVE» հաղորդման ընթացքում։

«Ուկրաինական գազի մեծ մասն արդյունահանում է «Ուկրգազդոբիչա» (Укргаздобыча) ընկերությունը և վաճառում այն «Նավթագազին»»,- УНН-ը մեջբերում է նրա խոսքերը։ Ըստ նրա՝ Ուկրաինայում գազի արդյունահանման ինքնարժեքը 23.5 դոլար է 1000 խմ-ի համար, իսկ ավելի բարձր գինը կոռուպցիայի արդյունք է։

 Նա նաև առաջարկել է Գերագույն Ռադայում ձևավորել հանձնաժողով, որը կուսումնասիրի կոմունալ վճարների գների աճը։ Տիմոշենկոն պատրաստակամություն է հայտնել գլխավորել այդ հանձնաժողովը։

 


© armedia.am