«Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը կցուցադրվի Եվրոպայում

15:23     4 ապրիլի, 2015

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում ապրիլի 5-16-ը Գերմանիայի Բեռլին, Մյունխեն, Աշաֆենբուրգ, Քյոլն, Նիդերլանդների Ալմելո, Բելգիայի Բրյուսել և Լիեժ, Ֆրանսիայի Մարսել, Դեսին և Սենտ Էտիեն քաղաքներում կցուցադրվի  «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը, որի ցուցադրմանը ներկա կգտնվի ֆիլմի ռեժիսոր Վահան Ստեփանյանը: Այս մասին հաղորդում է ՀՀ Սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը։ 

Ֆիլմի բեմադրող ռեժիսորներն են Արտակ Իգիթյանն ու Վահան Ստեփանյանը, 
սցենարիստները` Արմեն և Արեն Վաթյանները, օպերատորը Ռուբեն 
Շահբազյանցն է, իսկ բեմադրող նկարիչը` Գագիկ Բաբայանը:

Երաժշտությունը գրել է Հայկ Հակոբյանը (Հայկոն):


© armedia.am