«Քրիստոս հարյավ ի մեռելոց»

11:45     5 ապրիլի, 2015

Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը, որը հինգ տաղավար տոներից մեկն է: Այս տոնին հավատացյալները միմյանց հանդիպելիս ավետում են՝ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» և պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Սուրբ Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Սուրբ պատարագ:


© armedia.am