Սաուդացիները շարունակում են Եմենի մայրաքաղաքի ռմբակոծումը

14:02     5 ապրիլի, 2015

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ռազմական օդուժը շարունակում է Եմենի մայրաքաղաք Սանայի ռմբակոծումը, հայտնում է BBC-ն:

Մայրաքաղաքը գրաված խոուսիտների դեմ ռազմական գործողությունը շարունակվում է արդեն 11 օր:

Օդային հարվածներ են հասցվել նաև Սաուդյան Արաբիայի հետ սահմանային գոտում գտնվող եմենական տարածքների ուղղությամբ: 


© armedia.am