Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Բեռնի Կազինոպլաց հրապարակում տեղի կունենա բողոքի ցույց, որի կարգախոսը կլինի «1915-2015. Ժխտման 100 տարի, բավակա'ն է»։ Այս մասին հաղորդում է News.am-ը՝ հղում անելով «Nouvelles d'Armenie»-ին։
Ակցիայի մասնակիցները կպնդեն, որ չի կարող լինել հաշտություն առանց Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման։ Նշվում է, որ 100 տարի անց հայտնվել է նույն սպառնալիքը, և ակցիայի մասնակիցները կոչ կանեն դադարեցնել քրիստոնյաների ցեղասպանությունը Սիրիայում և Իրաքում։ Ակցիայից հետո Բեռնի տաճարում համերգ կկայանա։