Հայոց ցեղասպանության մասին վեպը Amazon-ում լավագույնն է ճանաչվել

16:32     5 ապրիլի, 2015

Հայոց ցեղասպանության մասին Ալին Օհաննեսյանի «Օրհանի ժառանգությունը» (Orhan’s Inheritance) վեպը Amazon առցանց խանութում ճանաչվել է ապրիլ ամսվա լավագույն գիրք, գրում է armeniangenocide100.org-ը հղում անելով armenianweekly-ին:

«Օրհանի ժառանգությունը» գրավաճառների անկախ ընկերակցության կողմից ևս լավագույնն է ճանաչվել: Այս աշխատությանն անդրադարձել է նաև միջազգային մամուլը` New York Times Book Review-ն, Elle-ը, Entertainment Weekly-ն, National Public Radio-ն:  


© armedia.am