11 կարևոր փաստ Չինաստանի և չինացիների մասին

16:49     5 ապրիլի, 2015

Ներկայացնում ենք 11 քիչ հայտնի փաստ Չինաստանի մասին, որոնք թույլ կտան ավելի լավ հասկանալ Երկնատակի բնակիչներին.

  1. Չինացիներն օգտագործում են սագերին որպես ոստիկանական շուն: Նրանք պնդում են, որ սագերը շատ լավ լսողություն ունեն, ինչպես նաև խիզախ և մտածող թռչուններ են: Նրանք նաև ագրեսիվ են, ուստի չին ոստիկանները նախընտրում են սագերին շներից:
  2. ՉԺՀ ամենասուր խնդիրներից է գերբնակեցումը: Եթե պատկերացնենք, որ բոլոր չինացիները մեկ շարք են կանգնել և մեկ-մեկ անցնում են ինչ-որ անցակետով, ապա այդ շարասյունը, բնակչության վերարտադրման արագության պատճառով, երբեք չի ավարտվի: Բնակչության գերբնակեցման դեմ պայքարի ամենագործուն միջոցը հղիության արհեստական ընդհատումն է: Ամեն տարի Չինաստանում կատարվում է 13մլն նման վիրահատություն, իսկ օրական` 53 հազար:
  3. Պեկինում խցանումները պետության վրա նստում են 11,3մլրդ դոլար: Եթե հաշվենք խցանումների վրա անտեղի ծախսած ժամանակը, գազն ու բենզինը, ինչպես նաև շրջակա միջավայրի աղտոտումը, ապա տնտեսության վնասը տարեկան կկազմի 70մլրդ յուան, որը մոտ 11,3մլրդ է:
  4. Պեկինում օդի աղտոտումը: Գիտնականները հաշվել են, որ Պեկինի փողոցում անցկացրած մեկ օրը առողջությանը նույն վնասն է հասցնում, ինչ մի տուփ ծխախոտ ծխելը: Ի դեպ, Չինաստանի աղտոտ օդն անցնում է նաև հարևան երկրներ:
  5. Զուգարանի թուղթը չինական հայտնագործություն է: Այն հայտնագործել են 1300-ական թվականներին, որից կարող էին օգտվել միայն կայսերական ընտանիքի անդամները:
  6. Չինացիները ձուն խաշում են մինչև 10 տարեկան փոքրիկ տղաների մեզում: Պատրաստումը տևում է մի ամբողջ օր: Սկզբում այն որոշ ժամանակ պահում են մեզի մեջ, հետո խաշում մինչև կեղևի ճաքելը, որպեսզի հեղուկը թափանցի ներս: Չինացիները պնդում են, որ նման ձևով խաշված ձվերը շատ օգտակար են առողջության համար:
  7.  Չինական քաղաքների մայթերին, հեծանվաուղիների նման, հայտնվել են բջջային հեռախոսներից, սմարթֆոններից և այլ էլեկտրոնիկայից օգտվողների համար ուղիներ, ովքեր նույնիսկ քայլելիս են դրանցով աշխատում:
  8. «Ալիսան հրաշքների աշխարհում» գիրքը մինչև հիմա արգելված է Չինաստանում: Այդ արգելքը դրվել է 1931-ին: Փաստարկն այն էր, որ կենդանիներն այնտեղ խոսում են մարդկային լեզվով:
  9. Որպեսզի չին զինվորականները միշտ ուղիղ և գլուխը բարձր կանգնեն, նրանց օձիքին անցկացվում է քորոց` սուր ծայրն ուղղված դեպի պարանոցը:
  10. Այսօր Չինաստանում շուրջ 30մլն մարդ ապրում է քարանձավային տներում, որոնք կոչվում են յաոդուն:
  11. Երկրի բանտերում նստած են հանցագործների կրկնակները: Այստեղ բավականին տարածված է, որ ունևոր մարդիկ վարձում են իրենց կրկնակներին, որպեսզի նրանք իրենց փոխարեն բանտ նստեն: Այս կապակցությամբ նույնիսկ ՉԺՀ-ում ասացվածք կա. «Ամերիկայում օրենքն է իշխում, իսկ Չինաստանում` մարդիկ»:


© armedia.am