ՀՀ Նախագահը Հնդկաստանում նոր դեսպան է նշանակել

09:00     6 ապրիլի, 2015

ՀՀ Նախագահի հրամանագրով Արմեն Մարտիրոսյանը նշանակվել է  Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան` փոխարինելով Արա Հակոբյանին: Բացի Հնդկաստանի Հանրապետությունից, նա նաև նշանակվել է դեսպան Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետությունում, Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում և Մալայզիայում (նստավայրը` Նյու Դելի): 
Մինչ այդ Արմեն Մարտիրոսյանը եղել է փոխարտգործնախարար, ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ և Գերմանիայում ՀՀ դեսպան:


© armedia.am