Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում ապրիլի 4-ին կայացել է «Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգները Վրաստանում» խորագրով միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, հաղորդում է «Արմենպրես» գործակալությունը:
«Հայարտուն» կենտրոնի և Վիրահայոց թեմի աջակցությամբ կազմակերպված հեղինակային լուսանկարների ցուցադրությանը կցվել են Ցեղասպանությունը վերապրածների և Վրաստանում ապաստանածների պատմությունները՝ հայերեն, վրացերեն, ռուսերեն: