Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկում Բարսելոնայում

11:50     6 ապրիլի, 2015

Ապրիլի 28-ին Բարսելոնայում տեղի կունենա կլոր սեղան-քննարկում «Հայոց ցեղասպանության հարյուրամյակը. միջազգային ճանաչում» թեմայի ներքո: Նման քննարկման նախաձեռնությունը, ինչպես «Հայերն Այսօրն» է տեղեկացնում, պատկանում է Բարսելոնայի Փաստաբանների միության Միջազգային քրեական արդարադատության հանձնաժողովին:

Ըստ աղբյուրի փոխանցման՝ միջոցառումը վարելու է հանձնաժողովի նախագահ Խուան Մերելո-Բարբերան, իսկ քննարկմանը ներկա կգտնվեն և ելույթներով հանդես կգան կատալանական կուսակցությունների ներկայացուցիչներ և  հայ լրագրող Արթուր Ղուկասյանը: Եզրափակիչ խոսքով հանդես կգա Միջազգային քրեական արդարադատության փաստաբանների միության Պատվավոր նախագահ Լուիս դել Կաստիյո Արագոնը:


© armedia.am