Ռուսաստանն ու Վիետնամը կընդլայնեն տնտեսական համագործակցությունը

14:30     6 ապրիլի, 2015

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը պաշտոնական այցով գտնվում է Վիետնամում: Պաշտոնական մի շարք հանդիպումներից հետո Մեդվեդևը նշել է, որ երկու երկրների միջև վերջին մի քանի տարիների ընթացքում առևտրի շուրջ համագործակցությունը անփոփոխ աճ է գրանցում և այժմ ժամանակն է առաջիկա 5 տարիների ընթացքում համատեղ ապրանքաշրջանառությունը հասցնել 10 միլիարդ դոլարի: Այս մասին հայտնում է Banki-vrn.ru-ն:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Ռուսաստանի և Վիետնամի ընկերությունները կընդլայնեն համագործակցությունը գազային և նավթային ծրագրերի ոլորտում: Մոսկվան նաև մտադիր է իրականացնել Վիետնամում մի շարք էլեկտրակայանների արդիականացման աշխատանքներ: Բացի այդ, Դմիտրի Մեդվեդևը հայտնել է, որ կընթանան բանակցություններ Վիետնամի և ԵԱՏՄ երկրների տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ: Խոսքը վերաբերում է ազատ առևտրի գոտի ստեղծելուն: 


© armedia.am