Աբասը հրաժարվել է Իսրայելից ընդունել իր իսկ հարկային եկամուտները

16:06     6 ապրիլի, 2015

Պաղեստինը հրաժարվել է ընդունել մի քանի հարյուր միլիոն դոլարի հասնող հարկերը, որը Իսրայելը սառեցրել էր դեռևս հունվարից: Ինչպես BBC-ին է հայտնում, Պաղեստինի նախագահ Աբասը հայտարարել է, որ նա հետ է վերադարձրել գումարը Իսրայելին, քանի որ վերջինս հատկացվելիք գումարի մեկ երրորդի չափով պահումներ էր կատարել:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Աբասը նաև սպառնացել է Իսրայելի դեմ Միջազգային քրեական դատարանում հայտ ներկայացնել, եթե այն գումարն ամբողջությամբ չվճարի:

Իսրայելը սառեցրել էր Պեղեստինի հարկային եկամուտները՝ ի պատասխան վերջինիս՝ Միջազգային քրեական դատարանին միանալուն: Միայն երկու շաբաթ առաջ Իսրայելը հայտարարեց, որ կվճարի գումարը, սակայն պահումներ կկատարի:

 


© armedia.am