Ըստ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ տնտեսական պատժամիջոցների վերացումը հնարավորություն կտա Իրանին լիովին փակել հաշիվները «Ռոսատոմի» հետ, որը, իր հերթին, կապահովի միլիարդավոր դոլարների եկամուտ Ռուսաստանի բյուջե:
Ինչպես հայտնում է РИА Новости-ին՝ իր՝ «Россия сегодня» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերգեյ Լավրովը նշել է , որ «չպետք է միակողմանի նայել այն ամենին, ինչ կատարվում է» և «կարիք չկա անհանգստանալու» այն փաստի շուրջ, որ Ռուսաստանի հարևան և գործընկեր Իրանը դուրս կգա ոչ միայն ՄԱԿ Անվտանգության խորհրդի, այլև Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցների լծի տակից: «Ընդհակառակը, Ռուսաստանի և Իրանի միջև, եթե խոսենք մաքուր տնտեսական շահերի մասին, այս տարիների ընթացքում ձևավորվել է համագործակցության շատ ուժեղ բազա», - հայտարարել է Լավրովը: