Դամասկոսի կառավարական պատվիրակությունը չորեքշաբթի՝ ապրիլի 9-ին, Մոսկվայում կհանդիպի ընդդիմության ներկայացուցիչների հետ` միջսիրիական խորհրդակցությունների շրջանակում: Интерфакс-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է ՌԴ-ում Սիրիայի դեսպան Ռիյադ Հադդադը:
«Մեր պատվիրակությունը խորհրդակցություններին կմիանա ավելի ուշ, դա տեղի կունենա չորեքշաբթի», - գործակալությանն ասել է դեսպանը:
Ինչպես վերջինս հայտնել էր ավելի վաղ` Սիրիայի կառավարական պատվիրակությունն ընդդիմության հետ խորհրդակցություններում կգլխավորի ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ-Ջաաֆարին: