ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը կայցելի Ադրբեջան

09:58     7 ապրիլի, 2015

Ապրիլի 9-ին պաշտոնական այցով Բաքու կայցելի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը։

Ըստ ադրբեջանական APA գործակալության, Ադրբեջանում հանձնակատարն իր հանդիպումների ընթացքում կքննարկի Ռիգայում մայիսին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին և Եվրամիություն-Ադրբեջան հարաբերություններին առնչվող հարցեր։

Սա հանձնակատար Հանի առաջին պաշտոնական այցն է Ադրբեջան։ Եվրահանձնակատարն անցած ամիս Հայաստանում էր։ 


© armedia.am