GRECO․ Ադրբեջանի իրավական համակարգը քաղաքական պատվեր է իրականացնում

10:23     7 ապրիլի, 2015

Անցանկալի ազդեցության բացառումն ու քաղաքական միջամտության վերացումը կարևորագույն պայմաններ են Ադրբեջանի օրենսդիր և դատական համակարգերում կոռուպցիայի վերացման համար:

Այդ մասին ասված է Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի (GRECO) զեկույցում:

Սա արդեն չորրորդ զեկույցն է Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Զեկույցի մեջ մասնավորապես նշվում է, որ անկախության սկզբունքներն ու իշխանության բաշխումն ամրագրված են Ադրբեջանի սահմանադրության մեջ, սակայն ուժեղ նախագահական ու գործադիր իշխանություններն ազդում են օրենսդիր ու դատական իշխանության վրա, ներառյալ՝ դատախազության: Այդ միջավայրը թափանցիկության կարիք ունի և կատարում է քաղաքական պատվերներ, ասված է զեկույցում:


© armedia.am