Հնդկաստանը պայքարում է օդի աղտոտվածության դեմ

11:16     7 ապրիլի, 2015

Հնդկաստանի 10 քաղաքներում, որտեղ էկոլոգիական վիճակը համարվում է աշխարհում ամենավատերից մեկը, սկսել են կատարել օդի աղտոտվածության մոնիթորինգ:

Երկրի վարչապետ Նարենդրա Մոդիի խոսքերով, Հնդկաստանը պետք է մյուս երկրների համար օրինակ դառնա էկոլոգիական իրավիճակը բարելավելու հարցում: Նա առաջարկել է հատուկ օրեր մտցնել, որ այդ ժամանակ քաղաքացիներն ավտոմեքենաների և մոտոցիկլերի փոխարեն երթևեկեն հեծանիվներով: Իսկ լիալուսնի ժամանակ էլ կարելի է հրաժարվել փողոցային լուսավորությունից:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, աշխարհի 20 ամենաաղտոտված քաղաքներից 13-ը գտնվում են Հնդկաստանում, իսկ ամենավատ էկոլոգիական վիճակը մայրաքաղաք Դելիում է:


© armedia.am