DEMOSCOPE հասարակական կարծիքի բյուրոյի հարցումների համաձայն, Ղազախստանի բնակիչների 48%-ը համոզված է, որ արտահերթ նախագահական ընտրություններից հետո, որոնք անցկացվելու են ապրիլի 26-ին, հնարավոր է երկրի տնտեսական վիճակի վատացում, հաղորդում է easttime.ru-ն:
20%-ն անհանգստանում է, որ կարող է արժեզրկվել թենգեն` ազգային արժույթը, իսկ 28%-ը վախենում է, որ կաճեն բոլոր ապրանքների և ծառայությունների գները:
Դրական է տրամադրված հարցվածների 38%-ը: Ամենալավատեսն են 16-39 տարեկան, ինչպես նաև 70 տարեկանից բարձր ղազախստանցիները, իսկ 40-69 տարեկանները հոռետեսորեն են տրամադրված: