Թուրքիան կարող է իր ներդրումն ունենալ Եմենում հակամարտության կարգավորման գործում՝ բանակցություններում հանդես գալով որպես միջնորդ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է РИА Новости-ն։
«Թուրքիան կարող է կարևոր դեր կատարել Եմենի հակամարտության կարգավորման գործում՝ որպես միջնորդ հանդես գալով բանակցություններում, և կարևոր ներդրում ունենալ դրա խաղաղ լուծման հարցում, եթե ստացվի հակամարտության կողմերի համաձայնությունը։ Մենք պետք է կարգավորենք այն՝ հիմնվելով Եմենի տարածքային ամբողջականության վրա»,- հայտարարել է Չավուշօղլուն։
Նախարարը հիշեցրել է, թե «Թուրքիան մեծ փորձ ունի տարբեր հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում»։