Ապրիլի 14-ին Ուկրաինայի, Ռուսաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները կհանդիպեն Բեռլինում՝ անց կացնելու գազի շուրջ բանակցությունների հերթական փուլը։ Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Աննա-Կայսա Ինկոնենը, հաղորում է ՌոսԲԱԼՏ-ը։
Օրակարգում ընդգրկված են Ուկրաինային մատակարարվող ռուսական գազի գնի, ուկրաինական ստորգետնյա պահեստները լցնելու համար անհրաժեշտ ծավալների, Ուկրաինային ֆինանսական աջակցության տրամադրման հարցերը։