Ճապոնիան չի կարող զենք մատակարարել Ուկրաինային

00:38     8 ապրիլի, 2015

Ճապոնիան զենք չի մատակարարի Ուկրաինային, այդ մասին հայտարարել է Ուկրաինայում Ճապոնիայի դեսպան Շիգեկի Սումին, հաղորդում է ՌոսԲԱԼՏ-ը։

Նա պարզաբանել է, որ Ճանպոնիայի օրենսդրությամբ գործում են որոշակի չափորոշիչներ, որոնք սահմանափակում են զենքի արտահանումը։ Դեսպանն ընդգծել է, որ զենքի վաճառքի ճապոնական քաղաքականությունն ուղղված է բացառապես ցանկացած երկրի պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը։

Ուկրաինան դիմել է մի շարք երկրների՝ իրեն զենք մատակարարելու խնդրանքով։ 


© armedia.am