Ռուս հաքերները թափանցել են Սպիտակ տան համակարգչային ցանց։ Այս մասին տեղեկացնում է CNN հեռուստաընկերությունը։
Վերջինիս հայտնել է, որ կիբեռհանցագործության թիրախ եղել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի աշխատանքային գրաֆիկի մանրամասների ձեռքբերումը, սակայն հաքերներին չի հաջողվել գաղտնի տեղեկություններ ստանալ։
CNN-ի փոխանցմամբ՝ գործում ռուսական հետքի մասին վկայում է բնութագրիչ համակարգչային կոդը, որը հայտնավերվել է հետաքննության ժամանակ։
ԱՄՆ-ի իշխանությունները դեռևս դեպքի առնչությամբ պաշտոնական մեկնաբանություններ չեն տվել։