Քրդական կուսակցության ընտրական ցուցակում հայ թեկնածուն 2-րդն է

10:10     8 ապրիլի, 2015

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցությունը ավարտել է պատգամավորների թեկնածուների ցուցակը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, որը հրապարակել է HDP-ի կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրած պատգամավորների թեկնածուների ցուցակը։ 

Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ քրդական կուսակցությունն անցողիկ տեղում ներկայացրել է ազգությամբ հայ թեկնածուի։

Ստամբուլի 3-րդ ընտրատարածքում HDP-ն 2-րդ համարի տակ ներկայացրել է ստամբուլահայ համայնքի ակտիվ անդամ Կարապետ Պայլանի թեկնածությունը։

Հիշեցնենք, որ CHP-ն Ստամբուլի 2-րդ ընտրատարածքում նախընտրական ցուցակի առաջին տեղում ներկայացրել է հայազգի Սելինա Օզուզուն Դողանի թեկնածությունը։

Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2015-ի հունիսի 7-ին։


© armedia.am