Թուրքմենստանը բանակցություններ է վարում Ադրբեջանի և Թուրքիայի հետ Եվրոպա գազի արտահանումն ապահովելու նպատակով։ Այս մասին Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամմեդովը հայտարարել է Աշխաբադում Մոլդովայի նախագահի հետ հանդիպումից հետո, փոխանցում է Rosbalt-ը։
«Հիմա մենք եռակողմ բանակցություններ ենք վարում Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Հույս ունեմ, որ կհաջողվի համաձայնության գալ, և դա կդառնա ևս մեկ քայլ եվրոպական ուղղության իրականացման ճանապարհին»,-ասել է Բերդիմուհամմեդովը։
Նա ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «Թուրքմենստանը երբեք օրակարգից չի հանել և չի պատրաստվում հանել Եվրոպա գազի արտահանման հարցը»։
Ավելացնենք, որ Թուրքմենստանը Կասպյան տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի գազային քաղաքականության առանցքային մասնակիցներից է։