Ուկրաինան պատրաստ է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հետ փոխանակել 40 գերիների: Այդ մասին հայտարարել է ԴԺՀ մարդու իրավունքների պաշտպանության հարցերով լիազորված ներկայացուցիչ Դարյա Մորոզովան, հադորղում է ՌոսԲԱԼՏ-ը:
Նախորդ օրն ազատ էին արձակվել ուկրաինացի 16 զինվորականներ:
Այսօրվա դրությամբ արդեն իսկ ազատ են արձակվել 2.5 հազար ուկրաինացի զինվորներ, մոտավորապես 400-ը մնում են գերության մեջ: Նման թվեր է հաղորդել Ուկրաինայի Գերիների ազատման աջակցման կենտրոնի բանակցող Յուրի Տանդիտը: