Սաուդյան Արաբիան համաձայնել է նավթի գների բարձրացմանը, եթե նրան աջակցություն ցուցաբերեն ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսացող երկրները։ Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը։
«Նավթ արդյունահանող և արտահանող հիմնական երկրների հետ միասին հստակ սկզբունքերի և բարձր թափանցիկության պայմաններում թագավորությունը նախկինի պես պատրաստ է օգնել շուկայում վերականգնել կայունությունը և նպաստել գների խելամիտ բարձրացմանը», -հայտարարել է Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ալ Նաիմին։
Նախարարի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան մարտին ավելացրել է նավթի արդյունահանումը՝ հասնելով օրական մինչև 10,3 մլն բարելի։ Նաիմին նաև ընդգծել է, որ մոտ ապագայում սպասվում է նավթի գների աճ։