ԼՂՀ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում ապրիլի 7-ին՝ ժամը 17:15-ի սահմաններում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Լևոն Մուշեղի Միրզոյանը:
Այս մասին հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՊԲ-ն ՝ նշելով, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: