Ինչպես «Արմեդիա» ՏՎԳ-ին հայտնել է «Զվարթնոց» օդանավակայանի վստահելի աղբյուրը, հայկական ծագումով հայտնի ամերիկյան աստղ Քիմ Քարդաշյանը Երևան կժամանի չարտերային չվերթով, որին կդիմավորի օդանավակային VIP ծառայությունը։
Ժամանման հստակ ժամանակը գաղտնի է պահվում, որպեսզի երկարատև թռիչքից հետո հնարավոր լինի խուսափել լրագրողների և երկրպագուների ամբոխից։ Հաղորդվում է, որ Երևանում Քարդաշյանը կբնակվի «Մարիոտ» հյուրանոցում։
Տարբեր լրատվամիջոցների փոպանցմամբ Քիմ Քարդաշյանը Երևանում կմնա 8 օր։