Դրանցից մեկը Կապի և տեղեկատվության վերաբերյալ հուշագիրն է։ Հուշագրի համաձայն՝ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ խորհրդատվության, կառավարման, կապի, հետախուզության, դիտարկումների հարցերով համագործակցելու է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում։
Երկրորդ փաստաթուղթն Աջակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրն է, որը նախատեսում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցություն 4 ծրագրերի իրականացման հարցում, այդ թվում՝ ռազմատեխնիկական կապի միջոցների, հաղորդակցության նոր ուղիների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։
Ուկրաինայի վարչապետն ընդգծել է, որ Ուկրաինան պետք է վերականգնի իր զինված ուժերը բացառապես աշխարհի ուժեղագույն բանակների և միավորումների օրինակով, որոնք պայքարում են ամբողջ աշխարհում խաղաղության հաստատման համար։
Հաղորդվում է նաև, որ Ուկրաինան զենքի արտադրանքը համապատասխանեցնելու է ՆԱՏՕ-ի չափորոշիչներին։ Այդ նպատակով Ուկրաինայի ՊՆ-ն ՆԱՏՕ-ի հետ միասին մշակում են պաշտպանական ոլորտի չափորոշիչների համապատասխանեցման ճանապարհային քարտեզ 2015-2018 թթ․ համար։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտարարել էր, որ Ուկրաինան կդառնա Դաշինքի անդամ, եթե ցանկանա և կատարի անդամակցության համար անհրաժեշտ պահանջները։ «Դռները շարունակում են բաց մնալ։ Ես մասնակցել եմ Բուխարեստի գագաթաժողովին, երբ որոշեցինք, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Որոշումն ուժի մեջ է մնում»,- ասել է Սթոլթենբերգը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստի ընթացքում։ Միաժամանակ՝ գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ Կիևը որոշել է ընտրել ոչ դաշինքային կարգավիճակ։
Հարկ է նշել նաև, որ Ուկրաինայում ՆԱՏՕ-ին անդամակցությունը դիտարկվում է որպես ԵՄ ադամակցության համար անհրաժեշտ քայլ։