Քիմ Քարդաշյանը Հայաստանում է

23:58     8 ապրիլի, 2015

Չորեքշաբթի երեկոյան Երևան է ժամանել ամերիկյան ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյան` իր դստեր, ամուսնու` ռեփ երգիչ Քանյե Ուեսթի 
և քրոջ` Քլոե Քարդաշյանի հետ: Լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք երջանիկ է Հայաստանում լինելու համար, Քարդաշյանն արձագանքեց «Շատ երջանիկ եմ»

Սա Քարդաշյանների առաջին այցելությունն է հայրենիք և, ըստ նախնական տեղեկությունների, այն կտևի 8 օր: Ավելի վաղ Քիմ Քարդաշյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ իր այցը նախանշված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Նա նշել էր, որ հպարտանում է իր արմատներով, ինչպես նաև՝ հայկական հարուստ մշակույթով: Քարդաշյանը նաև ասել էր, որ Երևանյան այցի ընթացքում անպայման այցելելու է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Արտասահմանյան լրատվամիջոցների փոխանցմամբ` սպասվելիք ուղևորությունն անչափ ոգևորել և հուզել է քույրերին, որոնք մշտապես բարձրաձայնում են իրենց հայկական արմատների մասին:


© armedia.am