20 կիլոգրամ ոսկի հութիների գլուխների համար

10:21     9 ապրիլի, 2015

«Արաբական թերակղզու Ալ Կաիդան» 20 կիլոգրամ ոսկի (մոտ 774 հազար ԱՄՆ դոլար) է խոստացել նրան, ով կսպանի կամ կբռնի հութիների առաջնորդին և Եմենի նախկին նախագահին։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով խմբավորման տարածած մամլո հաղորդագրությանը։

Խմբավորման տարածած հայտարարության մեջ հութիների առաջնորդ Աբդել Մալիք Բեդրուդին ալ Հոուսին և նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը ներկայավում են որպես «չարի երկու գլուխներ»։

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան մարտի վերջին Եմենում սկսել է «Վճռականության փոթորիկ» գործողությունը, որն ուղղված է նախկին նախագահի կողմնակից ապստամբ հութիների դեմ։

ՄԱԿ-ի տվյալներով՝ մարտի 19-ից մինչ օրս այնտեղ զոհվել է 549 մարդ։


© armedia.am