Ջոհար Ցառնաևը մեղավոր է ճանաչվել 2013թ ապրիլին Բոսթոնի մարաթոնի ժամանակ ահաբեկչության կազմակերպման մեջ։ Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը։
Ցառնաևի նկատմամբ մեղադրանք էր ներկայացվել 30 հոդվածով, որոնցից 17-ով նախատեսում է մահապատժի կիրառում։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել բոլոր 30 հոդվածներով, այդ թվում 4 հոգու սպանության, ռումբերի պատրաստման, հրազեն պահելու, ավտոմեքենա առևանգելու մեջ։
Դատարանը դեռ չի որոշել, թե Ցառնաևը ինչպես է կրելու իր պատիժը։ Որոշումը կկայացվի այս գործով նոր լսումների ժամանակ։
Ցառնաևի փաստաբանը, ով պաշտպանությունը փորձել էր կառուցել այնպես, որ իբր Ցառնաևը գտնվել է իր մեծ եղբոր ազդեցության տակ, ով զոհվել է ոստիկանության հետ հրաձգության արդյունքում, հույս ունի, որ դատարանը Ցառնաևին կդատապարտի ցմահ բանտարկության։
Վերջնական դատավճիռը կհրապարակվի 2 ամսից։