ՄԱԿ-ն ահազանգում է Եմենում մարդասիրական աղետի մասին

19:42     10 ապրիլի, 2015

Անհրաժեշտ է անմիջապես «մարդասիրական դադար» հաստատել Եմենում «օրական գոնե մի քանի ժամով»: Այդ մասին հայտարարել է Եմենում մարդասիրական հարցերի համակարգման հարցով ՄԱԿ-ի վարչության ներկայացուցիչ Յոհաննես Վան Դեր Կլաուն, հաղորդում է ТАСС-ը:

«Իրավիճակը վատթարանում է յուրաքանչյուր ժամ»,- նշել է նա՝ հավելելով, որ քաղաքացիական բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու համար անհրաժեշտ է, որ մարտերը դադարեցվեն օրական գոնե մի քանի ժամ: Դա թույլ կտա երկիր օգնություն հասցնել, քանի որ այժմ բնակչությունն ունի մթերքի, խմելու ջրի, դեղորայքի, վառելիքի սուր պակաս:

Վան Դեր Կլաուն նշել է, որ «հատկապես մտահոգիչ է և նույնիսկ աղետալի» իրավիճակը Ադենում:




© armedia.am